Հիշեցնենք, որ վերջերս Mediaport տելեգրամ-կանալը գրել էր, որ Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի տակ,

նա պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ ու հանդես գալ Միացյալ նահանգների դրոշի տակ:

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmSport-ը խոսել էր թե՛ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանի հետ, թե՛ փորձել էր պարզաբանում ստանալ ԿԳՄՍ նախարարությունից։

 

Մեզ չէր հաջողվել կապ հաստատել անձամբ շախմատիստ Լևոն Արոնյանի հետ, իսկ ավելի ուշ

Հայաստանի Հանրապետության շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը «Ազատությանն» ասել էր, որ Լևոն Արոնյանը մոտ օրերին հանդես կգա հայտարարությամբ։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել շախմատիստի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

 

«Զարմանալի է. Նույնիսկ առանց «գերհզոր համակարգչի» Լևոն Արոնյանը շարունակում է հաղթանակներ գրանցել:

Հ.գ. Դուք լսում ե՞ք ձեզ։ Ի՞նչ համակարգիչ:

Ցավում եմ, որ ժողովրդի որոշ մասը կեղծ տեղեկատվությամբ ուղղորդված ուրանում է հայոց ազւի նվիրյալներին»,- գրել է նա։