ԱՄՆ ավելի քան 50 սենատորներ նամակ են ստորագրել նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչով՝ ճնշում գործադրել Թուրքիանի կառավարության վրա, որ այն բարելավի մարդու իրավունքների վիճակը, ընդգծելով նրա աճող ավտորիտարիզմը:

Երկկուսակցական նախաձեռնության շրջանակում, որը ղեկավարում են Դեմոկրատական կուսակցության սենատոր Ռոն Վիդենը եւ Ֆլորիդայից Հանրապետական կուսակցության սենատոր Մարկո Ռուբիոն, նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականությունը «դարձել է ավելի ագրեսիվ եւ ռազմատենչ»: «Նա վերջին տարիներին լկտիաբար հարձակվել է ԱՄՆ կողմից աջակցվող քրդերի վրա, որոնք Սիրիայում պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ, գնել է ՀՕՊ ռուսական համակարգեր, չնայած նախազգուշացումներին, որ այն անհամատեղելի է ԱՄՆ տեխնոլոգիաների հետ, եւ խրախուսել է Ադրբեջանին բռնություն օգտագործել Հայաստանի հետ տարածքային վեճը կարգավորելու համար»,- նշված է նամակում:


Սենատորները Բայդենին անհրաժեշտության կոչ են արել՝ «նախագահ Էրդողանի եւ նրա վարչակազմի համար ընդգծելու, որ պետք է անհապաղ դադարեցնեն երկրի ներսում եւ արտասահմանում այլախոհության ճնշումը, ազատեն քաղաքական բանտարկյալներին եւ խղճի կալանավորներին եւ փոխեն ավտորիտար կուրսը»:

Նամակում նաեւ նշված է, որ Էրդողանի կառավարությունը 2016 թվականի պետական հեղաշրջման չհաջողված փորձից հետո փորձում է հասնել արտասահմանից թուրք քաղաքացիների արտահանձնմանը, իսկ որոշ դեպքերում քննադատների վրա ճնշում գործադրելու համար օգտագործում է Ինտերպոլի ծանուցումները: