ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, այսօր Ռուսաստանը հանդիսանում է ձևավորվող ավելի արդար և ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային երաշխիքներից մեկը։

«Խստորեն առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով՝ մենք առաջ ենք մղում միավորող օրակարգը, խորացնում արդյունավետ համագործակցությունը Եվրասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գտնվող օտարերկրյա գործընկերների ճնշող մեծամասնության հետ: Այսօր Ռուսաստանը զարգացող ավելի արդար և ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային երաշխիքներից մեկն է»,-ընդգծել է նախարարը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ այժմ օրակարգում են «Եվրասիական տան» համապարփակ կարգավորման, մայրցամաքում զարգացող ինտեգրացիոն գործընթացների հետագա աշխատանքները: