Իրանը սկսել է մետաղական ուրան արտադրել, որը կարող է օգտագործվել ատոմային ռումբ արտադրելու նպատակով: Այս մասին չորեքշաբթի, փետրվարի 10-ին, Associated Press- ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին:


ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Գրոսին նշել է, որ փետրվարի 8-ին գործակալության տեսուչները հաստատել են Սպահանում փոքր քանակությամբ՝ 3,6 գրամ մետաղական ուրանի արտադրության փաստը:

Նշվում է, որ մետաղական ուրանը կարող է օգտագործվել ատոմային ռումբ արտադրելու համար, և որ դրա արտադրության հետ կապված հետազոտությունները հատուկ արգելվել են ՝ որպես 2015 թվականի Համատեղ, համապարփակ գործողությունների ծրագրի մաս: