«Այն գործընթացները, որ ընթանում են Արցախում՝ մասնավորապես Մարտունի քաղաքում, ուղղակի վերաբերում են մեր ազգային արժանապատվությանը»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ադրբեջանցիները թուրքերի ու ռուսների համաձայնությամբ և դրդմամբ հասել են նրան, որ Գարեգին Նժդեհի արձանը պիտի ապամոնտաժվի Մարտունի քաղաքի գլխավոր փողոցներից մեկից և այլ վայրում տեղադրվի…»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ դա անթույլատրելի է: