ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Արմավիրի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Դիլիջանի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Աշոցքի տարածաշրջանի Մ-1, Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի՝ Թորոս գյուղից մինչև Բավրա (կմ 143-կմ 173) հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով բեռնատարների համարփակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելիէ։

Հարգելի վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռայինան վադողերով: