Երևանում մահացել է հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հայրը` Յուրի Մարտիրոսյանը։ Նա 77 տարեկան էր:

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է հումորիստի եղբայրը՝ Լևոն Մարտիրոսյանը։

«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 23-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրելի հայրիկս՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։

Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին՝ ժամը 18։00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում,

վերջին հրաժեշտի արարողությունընոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, նույն եկեղեցուց»,– հայտնել է նա։