Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Ինչպե՞ս ազատվել այս իշխանություններից. առաջարկում եմ պլան Ա ու Բ: Ինչ ցույցեր էլ անենք, 100 հազար մարդ էլ հավաքվի, Փաշինյանն ինքնակամ իշխանությունը չի թողնի: Ես նախանձով եմ նայում վրաց ժողովրդին, ինչքան պարկեշ վարչապետ ունեին, որ փոքր դեպքի համար սկզբունքից ելնելով հրաժարական տվեց. սա հրաժարական տվողը չի, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որ ինքն ունի: Որո՞նք են այդ հենարանները, առաջինը՝ դա մեր հայրենակիցների այն հատվածն է, որը չի գիտակցում է, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում: Մեր պարտքն է մեր հայրենակցիներին բացատրել՝ ինչ է կատարվում: Երկրորդ հենարանը՝ դա ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Երրորդը՝ դա այն պատգամավորներն են, ովքեր նրա հենարանն են ԱԺ-ում: Նրանց հետ ևս պետք է լինել կոշտ, համոզեցուցիչ ու միշտ թողնել նահանջի ճանապարհ... Պետք է լինեն ցույցեր, կաթվածահար արվի քաղաքը, ոտքի կանգնեցնել մարդկանց ու միասնական ջարդել այն հենարանները, որոնց վրա հենված է Փաշինյանը: Կա նաև պլան Բ. ցանկացած պահի պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինել Բ ճանապարհին, բայց դրա համար պետք է, որ շարժումը միասնական առաջ գնա, տեղերում կազմակերպվեն կոմիտեներ»,- ասաց Մանուկյանը: