«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե արդեն գիտեք, որ սա Աբու-Դաբիում ռազմարդյունաբերական ցուցահանդեսում մեր տաղավարն է ու նաև գիտեք, որ մենք ահավոր խայտառակ ենք եղել փաստորեն:
Քանի որ էս խայտառակության համար մենք՝ հարկատուներս վճարել ենք ոչ պակաս քան 40 միլիոն դրամ՝ առաջարկում եմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցի ու պարզի թե հատկապես ում անփության կամ դիտավորության արդյունքում ենք էս վիճակում հայտնվել: Ու, երբ պատասխանատուները կանգնեն բանտ նստելու հեռանկարի առաջ՝ գուցե նաև կուլիսներում պատմելու փոխարեն ցուցմունք տան, թե էդ որ պաշտոնյան է մեր հաշվին իր բիզնես շահերն առաջ բրդում»: