ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը քաղաքացիական հագուստով անձանց կողմից անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանի առևանգման առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցինց՝ առանց ներկայանալու քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։

Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։

Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում։

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia

Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների ուշադրությունը»։