Այսօր կեսօրին Նիկոլ Փաշինյանի մուտքը Կառավարության մասնաշենք արգելափակող քաղաքացիների գործողությունները կասեցնելու համար ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց և բերման ենթարկեց շուրջ 60 անձի։ Քաղաքացիների գործողությունները կանոնակարգում էր ընդդիմադիր առաջնորդներից դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։ Հատկանշական է, որ այն պահին, երբ ոստիկանությունը սկսեց բիրտ ուժով բերման ենթարկել քաղաքացիներին, այդ թվում նրանց առաջնորդող Իշխան Սաղաթելյանին, վերջինը փախավ և պատսպարվեց ՀՅԴ ԳՄ շենքում։ Ընդ որում, այդ ընթացքում ոստիկանությունը շարունակում էր բերման ենթարկել Փաշինյանի դեմ բողոքող քաղաքացիներին, ովքեր մնացել էին առանց առաջնորդների։
Ասում են, որ այս հանգամանքը լուրջ քննադատության առիթ է դարձել նաև ընդդիմադիր դաշտում, ովքեր խստորեն քննադատում են քաղաքացիներին բախման ուղղորդող առաջնորդի փախուստը՝ բախման էպիկենտրոնից։ Ասում են նաև, որ վերջիններն արդեն սկսել են համացանցում շրջանառել Իշխան Սաղաթելյանի փախուստը ծաղրող մեմեր։