ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով նախատեսվում է 10 տարի ժամկետով անձը հաստատող ժամանակավոր վկայականների տրամադրում ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց: Փաստաթուղթը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախկինում օրենսդրության մեջ չի նշվել վկայականը, որը քաղաքացիություն չունեցող անձանց կտրվեր ՌԴ տարածքում ճանաչվող փաստաթղթեր չունենալու դեպքում նրանց անձը հաստատելուց հետո:


Ըստ նոր փոփոխությունների՝ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր վկայականը տրվում է 10 տարով: Փաստաթուղթն անվավեր կհամարվի, եթե այն ունեցողը օտարերկրյա քաղաքացիություն ստանա կամ այլ երկրում կեցության իրավունք, իսկ ինքն անձամբ պետք է ՌԴ-ից հեռանա 15 օրում: Ժամանակավոր վկայականը կարող է անվավեր համարվել կամ չտրվել կեղծ տեղեկություններ կամ կեղծ փաստաքղթերի ներկայացնելու փաստը հաստատվելու դեպքում:

Դրանից բացի, նախատեսված է քաղաքացիություն չունեցող անձանց ժամանաման վայրում ժամանակավոր վկայականով հաշվառել՝ այդ փաստաթուղթը ստանալու օրից 7 աշխատանքային օրվա ընթացքում: