Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ նշելով՝ ցավը գույն ունի։

«Ցավը գույն ունի... ծիածանի յոթ գույներից 8-րդը «ցավագույնն» է՝ կորցրած երազանքների, անվերադարձ սպանած ժամանակի ու լռությունից խեղդվող հոգիների ցավագույնը:

Մենք էդպես էլ չսովորեցինք նորմալ ապրել, ու չկարողացանք նույնիսկ կարգին մեռնել... մնացինք կյանքի ու մահվան արանքում... կիսավեր, կիսասեր ու կիսատված:

Երանի կարողանայի ջնջել՝ երկինքը խճողող ու խեղդող լարերն ու ցավի գույնը՝ ամեն ծխացող հոգուց: Ածխացած սրտերը ցավագույն են...

Վառվող տների կայծերն էլ ցավոք, սիրո հրդե՛հ չեն ստեղծի, այլ կարոտով մրոտված աչքեր...»,- Instagram-յան էջում գրել է նա։