ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Էսթերա Մկրտումյանին Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Էսթերա Մկրտումյանին հետ կանչել Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: