Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն առայժմ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վրա, դրանց իրագործումը պետք է շարունակվի։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանում ստեղծված իրավիճակն ազդում է համաձայնագրի իրականացման վրա։

«Ոչ, առայժմ ամեն ինչ իրագործվում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: