Թբիլիսիում բողոքի ակցիա է սկսվել, որի մասնակիցները դեմ են 2019 թվականի հունիսին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող, «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությանը:

Լրագրողների տվյալներով՝ ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի մոտ։ Այնտեղից երթ է սկսվել դեպի Վրաստանի խորհրդարանի շենք։