Փետրվարի 26-ին Նիժնի Նովգորոդում մետրոյի կայարանի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում Է Lenta-ն:
Հարվածային ալիքը կոտրել է կայանած մեքենաների ապակիները։ ԱԻՆ-ում նշել են, որ կենցաղային գազ է պայթել 9-հարկանի շենքի նկուղային հարկում, որտեղ գտնվում է սուշի բարը:
Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Կանավինսկի շրջանում։ Պայթյունի վայրում աշխատում են փրկարարները, տուժածների մասին տեղեկություն չկա: