Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ և չի բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բաքուն պատրաստ է ամրապնդել կապերը Հայաստանի հետ: Իհարկե, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես կարծում ենք, մենք ինչ-որ մի փուլում չենք բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ նոյեմբերի 10-ի փաստացի հայտարարություն, ըստ էության, ինքնին խաղաղության պայմանագիր է»,-ասել է Ալիեւը: