Իրանն արդեն հիմա ունի հնարավորություն մեկ օրում սկսելու ուրանի՝ մինչև 60 տոկոս մակարդակի հարստացում։ Այս մասին ասել է փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է TASS-ը։


«Այո, մենք ունենք նման ներուժ։ Եթե տրվի հրման, ապա առկա հնարավորություններով մենք կարող ենք սկսել անել դա 24 ժամվա ընթացքում»,-ասել է Սալեհին՝ պատասխանելով մինչև 60 տոկոս ուրանի հարստացման հնարավորության մասին հարցին։

Սալեհին նշել է, որ Թեհրանը կես տարվա ընթացքում պետք է իրականացնի խորհրդարանի որոշումը՝ տարվա ընթացքում 20 տոկոս հարստացված 120 կգ ուրան արտադրելու մասին, չնայած միջուկային գործարքի պայմանավորածություններով թույլատրվում է ընդամենը 3․67 տոկոսի հարստացում։

«Մեկ ամիս էլ չի անցել, որ մենք հարստացրել ենք 25-26 կգ։ Այսինքն՝ 3, 4, 5, կամ 6 ամսում մենք կհասնենք պահանջվող 120 կգ-ին»,-նշել է նա։

Վերջերս հայտնի էր դարձել, որ Իրանը սկսել է մետաղական ուրանի արտադրությունը, որը կարող է օգտագործվել ատոմային ռումբի արտադրության համար։ Այդ մասին հայտնել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ Նրա տվյալներով՝ մետաղական ուրանի 3․6 գրամն արտադրվել է Սպահանի միջուկային օբյեկտում։