Օնիկ Գասպարյանի աղջիկը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Չզարմանաս , եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա…

Առնվազն ծիծաղելի է երբ մի խումբ դասալիքներ խոսում են հայրենիքի պաշտպանների մասին, ու անվանում նրանց դավաճան:

Ի դեպ, նմանների ձայնի տոնայնությունն ուղիղ համեմատական է առաջնագծից ունեցած իրենց Հեռավորությանը…

ԵՐԿԱՐ, շա՜տ երկար ծիծաղել եմ»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետ Փաշինյանը հրապարակում հայտարարել էր.

«Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար։

Այդ նույն մարդիկ այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի, ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը՝ այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է։

ՀՀ սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ Զինված ուժերը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում և սրանով արդեն խախտել ՀՀ սահմանադրությունը։

Գլխավոր շտաբի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Բայց սա Զինված ուժերում վենդետաների տեղիք չի տալու։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության։

Ժողովրդի հերոսներին ժողովրդի դեմ հանել չի հաջողվի»։