Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին, նույն գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց դատարանին հետաձգել նիստը՝ որպես հիմնավորում բերելով իր պաշտպանյալի վատառողջ լինելու հանգամանքը։ Դատարանն ընդունեց միջնորդությունը և հետաձգեց նիստը։

Դատական հաջորդ նիստը կկայանա սույն թվականի մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին։