ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, քիչ հետո ընդդիմադիր մի քանի առաջնորդներ կհանդիպեն: Ըստ մեր տեղեկությունների՝ հրատապ հանդիպումը կապված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշման հետ:


Ընդդիմությունը վրդովված է ու փորձում է ելքեր գտնել այս հարցում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպմանը ներկա կգտնվի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, իսկ ԲՀԿ-ից դեռեւս հստակեցված չէ, թե ով կներկայանա հանդիպմանը:


Մենք տեղեկացանք նաեւ, որ ընդդիմությունը պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել, վերջիններս ցանկանում են նաեւ հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, հասկանալու համար՝ թե ինչու նման որոշում կայացրեց: