«Շատ ցավոտ է գիտակցել, որ այլևս մեզ հետ չես»․ Սևակ Խանաղյան

Երգիչ Սեւակ Խանաղյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով իր «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակ՝ Սոսի Խանիկյանի մահվանը։


«Իմ սիրելի ընկեր, շատ ցավոտ է գիտակցել, որ դու այլեւս մեզ հետ չես։ Ես քեզ կհիշեմ։ Հանգչիր խաղաղությամբ», — Սոսիի լուսանկարին կից գրել է Սեւակը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում:


Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած «Mercedes S 400» մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել աղջիկ հետիոտնի:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երեւանի 1-03 շտապօգնություն եւ օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Սակայն, ցավոք, Սոսիի կյանքը փրկել չի հաջողվել…

Սոսին ընդամենը 35 տարեկան էր…