Այսօր Ազգային ժողովում Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե երեկվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապ հաստատել իր հետ ու սպառնալից տոնով խոսել հետ:

Պատգամավորն ասաց, որ ինքը բանտում նստել է, այդ թվում օրենքով գողերի, քրեական հեղինակությունների հետ. «Այնպես որ վեր ընգեք տեղներդ, հանգիստ ձեր գործերով զբաղվեք: Կգանք ձեր հետևից»:


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, եթե սպառնալիքի տարրեր կան, դա հանցագործության մասին հաղորդում է, պատգամավորը կարող է հետամուտ լինել: