«Շուռնուխում բնակելի տների նախագծերը մինչև մարտի վերջ կավարտենք, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են, շինարարությունն ընթանում է, առաջիկայում կմեկնենք»,- Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ կակտիվացնեն աշխատանքները, որպեսզի մինչև տարեվերջ հանձարարությունները կատարված լինեն: