«Բանակցություններ վարել ենք, ըստ էության, վարչապետը ԳՇ խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց մե՛նք ենք կապում: Այս պահին որևէ հարցի վերաբերյալ չունենք որևէ համաձայնություն: Կլինի նաև հանդիպում ԲՀԿ ղեկավարի հետ, որովհետև միայն ԼՀԿ-ի դիրքորոշումով չեն կարող պրոցեսներն առաջ գնալ, այսինքն՝ միայն մեր դիրքորոշումով չի կարող խորհրդարանը ցրվել»,- դուրս գալով վարչապետի աշխատասենյակից՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: