Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Ուզբեկստանում անցկացվող ձյուդոյի մրցաշարում:

2 հաղթանակ տանելուց հետո Կարապետյանը քառորդ եզրափակիչում իպոնով հաղթել է ադրբեջանցի Ռուստամ Օրուջովին: Կիսաեզրափակիչում հայ մարզիկը պարտվել է ղազախ Ժանսայ Սմագուլովին և բավարարվել բրոնզե մեդալով:


Հիշեցնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը: