Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին աել էՀայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

«Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդեռլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդերլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդրում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասել է Մխերմերսը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հույս է հայտնել, որ կգտնվի երկարաժամկետ լուծում ԼՂ հակամարտությանը: