«Մենք նախագահ չունենք։ Մենք ունենք մի հատ հարուստ տուրիստ, որը 5 աստղանի դղյակում ապրում է, որը, եթե չեմ սխալվում, 170 աշխատակազմ ունի, մեր բյուջեի, մեր գրպանի հաշվին պտտում է աշխարհով մեկ՝ ոչ մի օգուտ չբերելով Հայաստանին։ Նույնսիկ այս րոպեին, եթե ինքը ստորագիրի՝ իմ խոսքերն էլի ուժի մեջ են»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ ունենք միայն մի Ազգային ժողով, որը մեր օրենքներով գերագույն իշխանություն է։

«Այս երկուսուկես տարվա մեջ ի՞նչ որոշում է ընդունել հօգուտ մեր երկրի և ժողովրդի՝ ոչ մի։ Ձրիակերների մի խումբ է, որը միայն վնաս է բերում մեր երկրին։ Թույլ չտանք, որ կարողանան աշխատել։ Նրանցից մենք պահաջում ենք մի աշխատանք՝ հավաքվել և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ուրեմն չպիտի կարողանան այստեղ մտնեն։ Այս մուտքը փակած է, գնացեք փակեք նաև մյուս մուտքերը»,- ասաց Վ․ Մանուկյանը։

«Տղե՛րք, առաջ»,- կոչ արեց նա։