«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նյարդերի պայքար է։
«Փրկիչները» գնում են արկածախնդրության, որպեսզի իշխանությունը ուժ գործադրի։
Նրանք հույսը դեռևս չեն կտրել բանակի միջամտությունից։
Կարծում եմ, որ նրանք երեկ կորցրին վերջին հույսը ու Վազգենի կոչը վերջին հույսի կոչ էր` պարտվածի կոչ։
Մի քիչ համբերել է պետք։ Ես էլ էի երեկ նեղսրտել, բայց գիշերը վերլուծելուց հետո հասկացա, որ իշխանության քայլերը պետք է լինի՝ յոթ անգամ չափել, նոր մեկ անգամ կտրել։
Համբերել է պետք, սիրելի ընկերներ»։