ԱՀ ոստիկանությունը հայտնում է․

Գիշերը ժամը 00:30-ին ոստիկանության Կարմիր Շուկայի բաժանմունքից հաղորդում է ստացվել Սոս-Մաճկալաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում, Սոս-Մաճկալաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին Ա. Թ-ն (ծնված 1972թ., բն. է գ. Մաճկալաշեն) անսթափ վիճակում վարելով «ՎԱԶ 2101» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և բախվել ճամփեզրին առկա մետաղյա էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ Ա. Մ-ն (ծնված 1988թ.) և Մ. Ա-ն (ծնված 1989թ.) տեղում մահացել են, իսկ վարորդ Ա. Թ-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է շրջանային բուժմիավորում իսկ մյուս ուղևոր՝ Ռ. Բ-ն (ծնված 1984թ.) տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: