Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս 2 րոպեն պիտի բոլորը նայեն:
Երբ քննչական խմբի ղեկավարը փորձում է ինչ-որ բան հիմնավորել Ամուլսարի հարցով ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի միջազգային փորձագիտական թիմի ուսումնասիրության մասին, բայց արդյունքում ստացվում է ըստ էության ու համապատասխանաբար անհասկանալի մի բառակույտ։ Եվ այս մակարդակով մարդիկ շարունակում են խոսել ռիսկերի կառավարման մասին ու անուն են կպցնում տարբեր մասնագետների հիմնավոր եզրահանգումներին»։