Փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ օրերս հրապարակված սկանդալային տեսանյութին, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է Փաշինյանի իրավական հարցերով խորհրդականը՝ Աննա Վարդապետյանը ցուցումներ տալիս իրավապահ համակարգի աշխատակցին՝ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների գործով:

«Հրապարակված տեսանյութում շատ հստակ երևում է, որ երբ քննիչը, քրգործի հնարավորություններն օգտագործելով, ստանում է Հայրապետյաններիի՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, դրանք անմիջապես ուղարկում է Աննա Վարդապետյանին: Հարց՝ ի՞նչ նպատակով էր Վարդապետյանը պահանջել և ստացել օրենքով պաշտպանվող անձի գաղտնիք հանդիսացող տեղեկությունները»,- ասաց Մակինյանը:

Պաշտպանը տեղի ունեցող գործընթացները որակեց քաղաքական հետապնդում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ: