Էլեկտրահամակարգում վթարի պատճառով մեկ ժամ էլեկտրականություն չի մատակարարվել Թբիլիսիի որոշ շրջաններին եւ Վրաստանի որոշ մարզերին:

Դեպքից անմիջապես հետո մայրաքաղաքը լույսով ապահովող Telasi էներգաբաշխիչ ընկերությունը լրագրողներին հայտնել է, որ համակարգային խաթարում է տեղի ունեցել եւ իրենք դեռ տեղեկություններ չունեն խնդրի մասշտաբների մասին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Ավելի ուշ «Պետական ​​էներգետիկ համակարգ» ընկերությունը պարզաբանեց, որ անջատվե« է 400 կՎ «Մեսխեթի» էլեկտրահաղորդման գիծը, որը միացնում է Վրաստանի եւ Թուրքիայի էլեկտրահամակարգերը, ինչի պատճառով դադարեցվել էր էլեկտրաէներգիայի ներկրումը Թուրքիայից: Վթարի պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի մեծ մասում սահմանափակվել էր:

«Այս փուլում էլեկտրաէներգիայի մատակարարումը սպառողներին աստիճանաբար վերսկսվում է: Մենք ներողություն ենք խնդրում անհարմարությունների համար»,- հաղորդվում է «Պետական ​​էներգետիկ համակարգ»-ի հաղորդագրության մեջ: