Լեռնային Ղարաբաղը չափազանց ոչ պարզ գործողություն էր։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուն՝ ղազախական Tengrinews լրատվական գործակալությունը։ Խոսելով Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին՝ Շոյգուն նկատել է, որ երկու երկրների միջեւ ընթանում են չափազանց ոչ պարզ, շատ բարդ, սակայն նաեւ շատ արդյունավետ աշխատանք։


Ընդ որում, Շոյգուն շեշտել է, որ խոսքը համատեղ աշխատանքի մասին է։ «Բարդ է, որովհետեւ մեզ խանգարում են եւ նաեւ խանգարող հանգամանք է այն, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ։ Սակայն մենք գտնում են լուծման եղանակներ։ Օրինակ Իդլիբի դեէսկալացիայի գոտում։ Ընդհանրապես, Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը իմ կարծիքով նոր էջ էր, նոր մեխանիզմ նման հակամարտությունների լուծման համար։ Վերջին աշխատանքն անշուշտ Լեռնային Ղարաբաղն էր, որ շատ ոչ պարզ օպերացիա էր։ Հենց այդպես կուզենայի ասել, եւ ոչ այլ կերպ։ Քանի որ դրանում ահռելի մեծ քանակությամբ փաստարկներ, տարրեր եւ մոտիվներ են գործարկվել։ Համաձայնեք, որ երբ իրար հետ թշնամություն են անում երկու եղբայրական ժողովուրդներ, երկու մոտ հարեւաններ, նրանք, որոնց հետ ապրել են եւ եւս մեկ անգամ կրկնեմ՝ հետագայում էլ ապրելու են խաղաղության, համաձայնության եւ բարեկամության մեջ։ Մյուս կողմից, այդ ամենին Թուրքիան միացավ եւ հետեւաբար, պետք է ասել, պետք է զբաղվել նաեւ թուրք գործընկերների հետ։ Մեր նախագահը, որը, հավատացնում եմ ձեզ, տիտանական ջանքեր ներդրեց այն բանի համար, որպեսզի այդ ամենը տեղի ունենա։

Ընդ որում բոլորին էր պետք համոզել։ Չկար այնպիսի վիճակ, որ կողմերից մեկը համաձայն էր եւ մյուսներին էր պետք համոզել։ Եվ մենք էլ մեր մակարդակում խոսել ենք մեր թուրք գործընկերների հետ։ Սակայն այն, ինչ այսօր կատարվել է նախ եւ առաջ մեկմեկու սպանելուն է վերջ դրվել։ Երկրորդ ես հույս ունեմ, որ հիմա ժամանակ է անցել եւ արդեն վրա է հասել այն պահը, որ սկսել երկկողմ շփումներ եւ խոսեն իրար հետ ու արդեն իսկ խոսում են։ Նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը։ Ու այստեղ իհարկե, շատ բան կախված է այն հարաբերություններից, որ ձեւավորվել են Ռուսաստանի եւ Թուրքիայիչ միջեւ։

Ի հայտ են գալիս նաեւ նոր խաղացողներ, ի հայտ են գալիս հին հարեւաններ, սակայն նրանք ի հայտ են գալիս իրենց առաջարկներով։ Ես նկատի ունեմ Իրանին։ Դա ենթակառուցվածքների զարգացում է, երկաթգիծ ջրային էներգետիկա եւ տրանսպորտային հաղորդակցություն։ Բազմաթիվ հարցեր»,- ասել է Շոյգուն։