ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանն արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ խորհրդարանական կառավարման ձևն իրեն սպառել է. «Խորհրդարանական կառավարման ձևը չարիք է այս պահի դրությամբ և ժամանակն է, որ ավելի հստակ խոսենք արտահերթ ընտրություններից առաջ կառավարման ձևը փոխելու մասին: Նախագահական կառավարման ձևը, կարծում եմ, կլինի առավել արդարացված»,- ասել է նա: