ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ դատապարտում է ԲՏԱ նախարարի պահվածքը:

Հիշեցնենք՝ Հակոբ Արշակյանը երեկ սրճարաններից մեկում ծեծել էր լրագրող Փայլակ Փահրադյանին: «Որևիցե մեկն իրավունք չունի բռնություն գործադրել և նման ագրեսիվ գործունեությամբ հանդես գալ: Ցանկացած դեպքում հարձակվել չի կարելի՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում. դու կարող ես միայն պաշտպանվել: Եթե դու քաղաքական գործիչ ես, նախարար ես, միայն պետք է պաշտպանվես, եթե քեզ ինչ-որ վտանգ է սպառնում»,- ասաց Սիմոնյանը:

Լրագրողները իշխանության ներկայացուցչից հետաքրքրվեցին՝ «այդ դեպքում Դուք ինչո՞ւ էիք հարձակվել Արթուր Դանիելյանի վրա»: ԱԺ փոխնախագահը խուսափեց հարցից՝ հայտարարելով, որ ինքը «էթիկայի կանոնները խախտող լրագրողների հարցին չի պատասխանում»: