ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Air Force One օդանավ բարձրանալիս երեք անգամ սայթաքել է, որի հետևանքով ընկել է:

Ուղիղ եթերից Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների շրջանում հայտնի թվային ստրատեգ Քալեբ Հալլը (Caleb Hull):

Տեսանյութում Բայդենը բարձրանում է ինքնաթիռ ՝ սայթաքելով և ընկնելով, ապա ողջունում և մտնում սրահ։

Ինչպես գրում է The Sun-ը, ինքնաթիռը պետք է թռչի Ատլանտա, որտեղ Բայդենի մոտ նախատեսված է հանդիպում Ասիական համայնքի առաջնորդների հետ:

 
Այցը կապված է սպա սրահներում կրակոցների հետ, որի հետևանքով 8 մարդ է զոհվել: