Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ մեկնել է Շուշի, խարույկ վառել ու դիմել իր ժողովրդին: «Մենք չէինք հաշտվում Ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտության հետ... Այսօր մենք Շուշիում նշում ենք մեր ազգային տոնը՝ Նովրուզ Բայրամը: Շուշին մեր նպատակն էր: Այս պատերազմի ընթացքում ազատագրեցինք ավելի քան 300 գյուղ ու քաղաք: Առանց գեթ մեկ կրակոցի ու կորստի վերադարձրինք նաև Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները»,- ասել է նա: