Եվս մեկ երկրաշարժ Վրաստանում. այս անգամ էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի հետ պետական սահմանից 4 կմ հեռավորության վրա` 20 կմ խորության վրա:

Ինչպես հաղորդվում է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում, ցնցումներն զգացվել են տեղական ժամանակով 07:08-ին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։

Դրանից մի քանի ժամ առաջ, տեղական ժամանակով ժամը 01.10-ին, 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թբիլիսիից 147 կմ հեռավորության վրա: