Այս մասին ՄԻԵԴ-ում ասել է հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, նշելով, որ այժմ Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերիներ կան: Նշենք, որ Բաքուն ընդունում է 73 քաղաքացու գերեվարման փաստը, սակայն չի ճանաչում մնացած120 գերիների առկայությունը, բայց հայկական կողմն ունի նրանց գերեվարման վերաբերյալ անհերքելի փաստեր:

Բոլոր գերիներին վերադարձնելու համար Բաքուն առաջ է քաշում 3 պայման`

1⃣Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերումը Արցախի տարածքից
2⃣ Լրացուցիչ տարածքների զիջում, օրինակ ` Տիգրանաշեն (Քյարքի)
3⃣ Շուշի տանող Կարմիր շուկա ճանապարհի վերահսկողությունը

Այս խնդիրները լուծելու համար Բաքուն օգտագործում է հայ գերիների գործոնը:

Հարցին, թե որտեղից եք վերցրել նման տվյալները, նա պատասխանեց, որ տեղեկատվությունը ստացվում է մի քանի աղբյուրներից, այդ թվում `նախապես պատրաստված փաստաթղթերի նախագծերից:

Այս մասին գրում է Բաղրամյան 26 թելեգրամյան ալիքը: