Այսօր ԱԺ-ը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է102-ը, 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Արսեն Մկրտչյանի օգտին է քվեարկել 87 պատգամավոր, Արմեն Հայկյանցի օգտին՝ 11։

Հիշեցնենք, որ առաջին փուլում ԱԺ-ը դատավոր չէր ընտրել: Երկրորդ փուլում դատավորի պաշտոնի համար պայքարում էին առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած Արսեն Մկրտչյանը և Արմեն Հայկյանցը: