«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 26-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 27-ը ժամը 12.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Մարկվարդի, Կարմիր Բլուրի, Հ.Հովհաննիսյան, Պոպովի, Տիմիրյազևի, Շիրակի, Շարուրի, Վերին Շենգավիթի 10 և 11 փողոցների, Բագրատունյաց 1-21, Արտաշիսյան 40-109, Չեխովի 11-56, Արարատյան 60-123, Եղբայրության 15-24, Մանանդյան 17-41, Հ.Հովսեփյան 1- 33 համարների, Բագրատունյաց 1-ին, Արտաշիսյան 3-րդ, Շիրակի 1, 2, 3, 4, 5 և Շարուրի 1, 2, 3 նրբանցքների, Ներքին Չարբախ և Աէրացիա թաղամասերի, Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի ջրամատակարարումը։

Կդադարեցվի նաև՝ Բագրատունյաց 21-53, Եղիշե Թադևոսյան 5-22, Եղիշե Թադևոսյան նրբանցքի 1-9, Տարոնցի 1-32, Տարոնցի նրբանցքի 1-16, Շահամիրյանների 1-3, Մանթաշյան 5/1, 5/2, 5/3, 5/4 շենքերի՝ 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: