ԱՄՆ Պորտլենդում և Սիեթլում տեղացիները հետևել են մթնոլորտում SpaceX հրթիռի բեկորների այրվելուց երկնքում առաջացած պայծառ լույսերին: Հաղորդում է The New York Times- ը:

Հաղորդվում է, որ երկնքում առեղծվածային պայծառ լույսերը ոչ թե ինքնաթիռներ կամ երկնաքարեր էին, այլ SpaceX հրթիռի բեկորներ:

Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աստղագետը Twitter- ում գրել է, որ մարդիկ տեսնում են SpaceX Falcon 9 հրթիռի մասեր, որոնք արձակվել են մարտի սկզբին: Նրա խոսքով՝ 22 օր ուղեծրում գտնվելուց հետո հրթիռի բեկորները մուտք են գործել մթնոլորտ:

Պորտլենդի և Սիեթլի բնակիչները սոցիալական կայքերում տեղադրել են երկնքում պայծառ լույսերի տեսագրությունները՝ մտածելով, թե դրանք երկնաքարեր կամ ինքնաթիռի բեկորներ են։