ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ մի պիցցայակեր ՍԴ
Հետևում եմ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հանած ցունամիին։
Իշխանության համասեփականատեր սորոսականությունը մեկ րոպեում 10 ստատուս արդյունավետությամբ ՍԴ-ին ծեփում է ասֆալտին։
Ի վերջո, մարդիկ Հրայրի դեմ խաչակրաց արշավանքի ելան, Հրայրի գրիչը դարձրեցին Google-ով ամենափնտրվող իրը, իրենց սրտով ձևեցին ՍԴ-ն ու հանկարծ ՍԴ դատավորները համարձակվում են ենթարկվել օրենքին ու ոչ թե մի ինչ-որ կուտոկի։
Նման ողբ, նման ցասում, նման սրտակեղեք հեծեծանք մենք չտեսանք, երբ հանձնեցին Շուշին ու երբ Եռաբլուրը պայթեց մայրերի ողբից։
Չեմ բացառում, որ առաջիկա ժամերին լինեն ինքնահրկիզումներ և Հանրապետության հրապարակում վառած խարույկի մեջ այրեն ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ որպես 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխության վավերագիր»։