«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար: Նա արդեն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ համարը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, պատրաստվում է հրաժարվել մանդատը վերցնելուց: Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը։