«2008-ի մարտի 1-ին մարդկանց սպանողներից մեկը մի 20 օր առաջ մահացել է»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ անձը պատրաստ է եղել ցուցմունք տալ: Հարցին, թե խոսքն ում մասին է, Սաֆարյանն ասել է. «Կապ չունի, օլիգարխիկ համակարգից մեկը, ով հայտարարել ա, որ ինքն ա էդ սպանություններից մեկն արել, ինքն ա կրակել, նաև ասել ա, թե մյուսներն ովքեր են եղել»,- նշել է նա:

Փաստաբանը հայտնել է նաև, որ «իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռեբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008 թվականի փետրվարի 29-ից մինչև մարտի մեկը երեկոյան իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում` հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնք ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով»:

Մանրամասները՝ տեսանյութում: