ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ազատման դիմում վարչապետի աշխատակազմն այս պահի դրությամբ չի ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե Արշակյանը մարտի 30-ի ուշ երեկոյան հրաժարական է տվել:


«Այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից ազատման դիմում չի ստացել»,- նշել է Գևորգյանը։