«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը լուսանկարներ է տարածել «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան էջում՝ Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վթարից. «Տվյալ հատվածի միակ լուծումը հետիոտնի համար նախատեսված լրացուցիչ լուսացույցի տեղադրումը կլինի»,- գրել է նա՝ հրավիրելով քաղաքապետարանի և ՃՈ-ի ուշադրությունը: