Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր կոյուղաջրերը (մեծամասամբ առանց ֆիլտրացում անցնելու) լցվում են ուղիղ Սևանա լճի մեջ, ճիշտ այնտեղ, որտեղ մենք այդքան սիրում ենք լողալ:
Save Lake Sevan-ն զգուշացնում ՝ լճի ճահճացումը սարերի հետևում չէ, հատկապես, որ այդ պրոցեսն արդեն իսկ սկսվել է:
«Ի՞նչ լուծումներով կարող ենք միասին փրկել Սևանա լիճը:
Նախ ավազանի շրջակայքում առևտրային ընկերությունների ջրահեռացման (կոյուղաջրի) խնդրի լուծմամբ, որից հետո պետք է լուծենք Սևանա լճի ավազանի բոլոր կոյուղաջրերի մաքրման հիﬓախնդիրը։
Իսկ հիմա պատրա՞ստ եք ձեր ներդրումն ունենալ Սևանա լճի մաքրման գործում»,- գրում է էջը: